Starbucks-ի՝ ԱՄՆ-ի ավելի քան 300 խանութի աշխատակիցները սկսել են գործադուլ։ Աշխատողների միության տվյալներով՝ ավելի քան 5000 աշխատակից կհեռանա աշխատանքից մինչև Սուրբ ծննդի նախօրեի վերջին աշխատանքային օրվա ավարտը:
Starbucks-ը, որը կառավարում է ավելի քան 10․000 խանութ ողջ ԱՄՆ-ում, հաղորդել է, որ դրանց 98%-ը բաց է, բայց երեքշաբթի օրը շուրջ 170 խանութ փակվել է: Արհմիությունը նշել է, որ ավելի քան 290 խանութ ամբողջովին են փակվել, իսկ ավելի քան 300-ը սկսել են գործադուլ՝ ընդգրկելով 45 նահանգ:
Սուրբ ծննդի նախօրեին մեկնարկող գործադուլը Starbucks Workers United-ի պատմության մեջ ամենամեծն է: «Այս գործադուլները մեր ուժի առաջին ցուցադրությունն են, և մենք նոր ենք սկսում», -ասվում է Օրեգոնի բարիստաների միության հայտարարությունում:
Գործադուլի պատճառներն աշխատավարձի, անձնակազմի պակասի և աշխատանքային գրաֆիկների հետ կապված խնդիրներն են: