Radar Armenia-ն ներկայացնում է 2024թ. լավագույն ֆիլմերը, որոնք մեծ հաջողություն ունեցան 2024թ. համաշխարհային կինոարտադրության մեջ։
Ամանորյա օրերը լավագույն պահն են՝ ազատվելու հոգսերից և վայելելու համաշխարհային մեծ ճանաչում ունեցող ֆիլմերը։
Այս անգամ ներկայացնում ենք 2024-ի լավագույն ֆիլմերից մեկը՝ «Նյութը» (The Substance), որը խոստանում է յուրահատուկ հեռանկարներ և խորքային հարցեր։
Ֆիլմը պատմում է հայտնի պարուհու և հաղորդավարուհու մասին, որը փորձում է սև շուկայում վաճառվող մի դեղամիջոց, ինչի շնորհիվ կարող է երիտասարդանալ:
Դեղամիջոցի ազդեցությամբ նա վերածվում է ավելի երիտասարդ և կատարյալ աղջկա։
Ֆիլմի հերոսուհին ցանկանում է մնալ երիտասարդ, գեղեցիկ, սակայն որքան շատ է օգտագործում դեղամիջոցը, այնքան ավելի է կախվածություն ձեռք բերում։
Որոշ ժամանակ անց դա սկսում է վատ հետևանքներ ունենալ նրա կյանքում։ Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս Դեմի Մուրը, Մարգարետ Քուոլին և Դենիս Քվայդը։
Ֆիլմը քննարկում է մարմնի և անձի կերպափոխման գաղափարը։