Վրաստանի ՆԳՆ-ն ձերբակալել է «օրենքով գող» Գելա Ջոջուային, որը քրեական շրջանակներում հայտնի է որպես Գելա Տբիլիսկի:
Նրան ձերբակալել են քրեական ոստիկանության աշխատակիցները։ Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ պնդում են, որ Գելա Ջոջուան եկել էր տեսնելու իր դստերը՝ ММА -ի մարտիկ Լիանա Ջոջուային։ Հայտնի չէ, թե ինչպես է նա հատել սահմանը կամ որ սահմանային կետից է մուտք գործել Վրաստան։
Հայտնի է, որ նրան բազմիցս ձերբակալել են Ուկրաինայում։ Մեղադրվել է ինչպես գողական աշխարհին պատկանելու, այնպես էլ հանցավոր խմբավորում ղեկավարելու մեջ։
Լուսանկարում՝ վրացի «օրենքով գողի» դուստրն է՝ Լիանա Ջոջուան։