Ժամանց

Ստեղծվել է ռոբոտ, որն օգնում է հաշմանդամություն ունեցող անձանց քայլել

Հարավային Կորեայի KAIST-ի թիմը մշակել է նոր ռոբոտ, որը կոչվում է էկզոկմախք (WalkON Suit F1)։ Այն նախատեսված է հաշմանդամություն ունեցող անձանց համար, որպեսզի նրանք կարողանան քայլել, բարձրանալ աստիճաններով և խոչընդոտներ հաղթահարել։ Այս մասին գրում է Reuters-ը։

Այն ունի 50 կգ քաշ։ Կորեացի գիտնականները աշխատել են այս տեխնոլոգիայի վրա, որպեսզի այն անխափան ինտեգրվի հաշմանդամություն ունեցող անձանց առօրյա կյանքում։

էկզոկմախքն ունի սենսորներ, որոնք վերահսկում են հավասարակշռությունը, և առաջադեմ տեսախցիկներ, որոնք վերլուծում են շրջապատը, հայտնաբերում խոչընդոտները և աստիճանները։ 

Քայլելիս օգտատիրոջ հավասարակշռությունն ապահովելու համար ռոբոտը ներբանների և մարմնի վերին մասում հագեցած է սենսորներով,  վերահսկում և կանխատեսում է շարժումները։