Մեկ տարի առաջվա համեմատ 2024 թվականին կրիպտոարժույթների հաքերային հարձակումներով գողացված միջոցները 21%-ով աճել են՝ հասնելով 2,2 միլիարդ դոլարի. Հայտնում է Reuters-ը։
Կրիպտո-գողություններն աճեցին, երբ բիթքոինն այս տարի 140%-ով թանկացավ՝ գերազանցելով 100 հզ․ դոլարը:
Հաքերները հիմնականում կենտրոնացած են կայքերի վրա:
Հյուսիսային Կորեայի կողմից իրականացված կրիպտո-հաքերային գործողությունները կրկնապատկվել են՝ հասնելով 1,3 միլիարդ դոլարի։
Կրիպտոարժույթը Հյուսիսային Կորեային թույլ է տալիս շրջանցել միջազգային պատժամիջոցները։
Երկիրը պարբերաբար հերքում է իր մասնակցությունը կիբերհաքերային կամ կրիպտո-գողություններին: