Հին Կտակարանի 10 պատվիրանները պարունակող ամենահին հայտնի քարե սալիկը վաճառվել է 5.04 միլիոն դոլարով՝ գերազանցելով նախնական գնահատումը:
Քարը, որը թվագրվում է մոտ 1500 տարի առաջ՝ հռոմեա-բյուզանդական դարաշրջանից, հայտնաբերվել է 1913թ․՝ Իսրայելի հարավում, սակայն երկար ժամանակ մոռացվել էր:
Քարի պատմական արժեքը ճանաչվել է 1943 թվականին: Գնորդը, որը ձեռք է բերել քարը, պատրաստվում է այն նվիրել իսրայելական հաստատությանը:
Այս սալիկը եզակի գտածո է, որը կապ ունի հնագույն կրոնական համոզմունքների հետ, որոնք մեծ ազդեցություն են թողել արևմտյան քաղաքակրթության վրա: