Միացյալ Թագավորության Չարթերհաուս Ուորեն բնակավայրում բացահայտվել են վաղ բրոնզեդարյան կմախքներ. գրում է sciencealert կայքը։
Պեղումների արդյունքում հայտնաբերված ոսկորների վրա նկատվել են տրավմայի, կոտրվածքների ու մարդակերության ապացույցներ։ Ենթադրվում է, որ նրանք մահացել են զանգվածային կոտորածի հետևանքով:
Մարմինների վրայի կտրվածքները և կոտրվածքները վկայում են, որ դրանց մի մասին, հնարավոր է, կերել են:
Բռնությունը, հնարավոր է, կապված է եղել սոցիալական ու քաղաքական լարվածության հետ: