Ժամանց

Վրացի երգչուհին չեղարկել է համերգը Նյու Յորքում

Վրացի երգչուհի Նուցա Բուզալաձեն հայտնել է, որ Նյու Յորքում դեկտեմբերի 14-ին նախատեսված համերգը չի կայանա՝ Վրաստանում ընթացող իրադարձությունների պատճառով. հայտնում է NewsGeorgia-ն։

«Ես հասկանում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը սիրում է իր հայրենիքը, մեր փոքրիկ ու գեղեցիկ Վրաստանը, թեև «փրկության ճանապարհը» մեզ այլ կերպ է թվում...

Ոչ մի նպատակ չի կարող արդարացնել բռնությունը: Եկեք սիրենք միմյանց» - գրել է Բուզալաձեն սոցիալական ցանցերում:

Նուցա Բուզալաձեն ներկայացրել է Վրաստանը «Եվրատեսիլ 2024»-ում՝ զբաղեցնելով 21-րդ տեղը: