Spider-Man-ի աստղ Թոմ Հոլանդը և դերասանուհի Զենդայան մտադիր են օրինականացնել իրենց հարաբերությունները 2025 թվականին։ Այս մասին հայտնում է Life & Style կայքը՝ հղում կատարելով իր աղբյուրին
Աղբյուրի փոխանցմամբ՝ Հոլանդն անհամբեր սպասում է հարսանիքին և առաջիկա տոնակատարության մասին խոսում է ընկերների հետ։
Դերասանը իր գործընկեր Ռոբերտ Պատինսոնին առաջարկել է «փեսայի ընկերոջ» կարգավիճակը հարսանիքին, ում հետ երկար տարիներ «եղբայրական հարաբերություններ» են ունեցել։
«Թոմն ու Զենդայան արդեն ապրում են որպես ամուսին և կին, շարունակում են նկարահանվել բազմաթիվ համատեղ կինոնախագծերում», - ընդգծել է աղբյուրը։