Ժամանց

69-ամյա Դոնաթելլա Վերսաչեի նոր դեմքը քննարկման առարկա է դարձել (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

Versace ապրանքանիշի դիզայներ և տնօրեն Դոնաթելլա Վերսաչեին մեղադրել են դեմքի նոր պլաստիկ վիրահատություն անելու մեջ։ Այս մասին հայտնում է Dail Mail-ը։

69-ամյա Դոնաթելլա Վերսաչեն նոր դեմքով լուսանկարվել է բարեգործական գալա երեկոյի կարմիր գորգի վրա։ Դիզայները կեցվածք է ընդունել կիսաթափանցիկ ոսկեգույն զգեստով։ Սակայն երկրպագուները չեն գնահատել նրա փոխված դեմքը։

«Տիկնիկ», «Կրկին պլաստիկ վիրահատություն», «Ինչո՞ւ նա դա արեց»,- գրել են մեկնաբանություններում։

Վերջերս Դոնաթելլա Վերսաչեն և Դուա Լիպան համատեղ Versace հավաքածու են ստեղծել։ Հավաքածուն, որը կոչվում է La Vacanza, ներկայացվել է նորաձեւության ցուցադրությանը։