Արքայազն Հարրին DealBook 2024 գագաթնաժողովում բացատրել է, թե ինչու երբեք չի լքի Միացյալ Նահանգները։ Նրա խոսքերը մեջբերում է Daily Mail-ը։
Արքայազն Հարրին ասել է, որ ինքը և իր կինը՝ Մեգան Մարքլը և իրենց երեխաները չեն պատրաստվում վերադառնալ Միացյալ Թագավորություն։ Սասեքսի դուքսի խոսքով՝ նրանք որոշել են մնալ ԱՄՆ-ում իրենց ժառանգների հետ։
«Ես իսկապես հաճույք եմ ստանում այստեղ ապրելուց և երեխաներիս դաստիարակելուց», - ասում է Չարլզ III-ի կրտսեր որդին:
Արքայազն Հարրին ավելացրել է, որ կան բաներ, որ ինքը, որդու՝ Արչիի և դստեր՝ Լիլիբեթի հետ միասին, «անշուշտ չեն կարողանա անել Միացյալ Թագավորությունում»։
2020 թվականին թագավորական ընտանիքը լքելու Սասեքսի դուքսների որոշումից հետո Չարլզ III թագավորը զրկեց նրանց հարկատուների կողմից ֆինանսավորվող ոստիկանական պաշտպանությունից:
Ապրիլին հայտնի դարձավ, որ արքայազն Հարրին խզել է հարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ։ Փաստաթղթերը, որոնք հրապարակել է Companies House-ը, վկայում են, որ Չարլզ III թագավորի կրտսեր որդու բնակության նոր վայրը ԱՄՆ-ն է։