Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին ցուցադրել է նոր դաջվածքը։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail կայքում։
49-ամյա Անջելինա Ջոլին Նյու Յորքում հյուրընկալվել է Gotham Film Awards-ի 34-րդ մրցանակաբաշխությանը։ Դերասանուհին լուսանկարիչների համար կեցվածք է ընդունել անթև սև միդի զգեստով։ Լրագրողները նկատել են, որ Ջոլիի ձախ ձեռքին դաջվածք է հայտնվել՝ ցած թռչող թռչնի տեսքով։
Անջելինա Ջոլին կրծքավանդակի վրա ունի նման դաջվածք, միայն թե թռչունը թռչում է դեպի վեր։ Դերասանուհին ցուցադրել էր այդ դաջվածքը, երբ հունիսին Նյու Յորքում անցկացվող Tony Awards մրցանակաբաշխության ժամանակ կարմիր գորգի վրա հայտնվել էր ցածր կտրվածքով զգեստով։
Սեպտեմբերին Անջելինա Ջոլին CR Fashion Book-ին տված հարցազրույցում խոստովանեց, որ դստեր՝ Վիվիենի հետ նույնանման դաջվածք է արել։ Դերասանուհին և աղջիկը մեջբերում են գրել Սյուզան Հինթոնի «Վտարվածները» վեպից. նրանք դաջվածքներ են արել Բրոդվեյի Cast Away մյուզիքլի վրա միասին աշխատելիս։