Ժամանց

Էմբեր Հարդը պատրաստվում է մայրանալ

Ջոնի Դեփի նախկին կինը՝ հոլիվուդյան դերասանուհի Էմբեր Հարդը, երկրորդ անգամ է պատրաստվում մայրանալ։ Տեղեկությունը People պարբերականին հաստատել է աստղի մենեջերը։

Մանրամասները քիչ են, քանի որ հղիությունը դեռ վաղ փուլում է։ Դերասանուհու ներկայացուցիչները չեն հայտնում, թե արդյոք Հարդն օգտվել է փոխնակ մոր ծառայություններից: Հայտնի չէ նաև, թե ով է ապագա երեխայի հայրը։

Հիշեցնենք, որ Էմբերն ունի դուստր՝ Ունային, որը ծնվել է 2021 թվականի ապրիլի 8-ին։ Ջոնի Դեփի հետ աղմկահարույց ամուսնալուծությունից հետո դերասանուհին որոշել է գաղտնի պահել իր անձնական կյանքը։ 2022 թվականին, դատավարության ավարտից հետո, Հարդը դստեր հետ տեղափոխվել է Մադրիդ։