Պեռնո Ռիկարի ներքին հետաքննությունը իր հնդկական բաժնի բարձրաստիճան ղեկավարների կողմից օրենքի խախտումներ է բացահայտել՝ չնայած ֆրանսիական հսկայի ներկայացուցիչները հերքել են իրենց մեղքը դատարանում. հայտնում է Reuters-ը՝ Radar Armenia-ին։
Հնդկական իրավաբանական ընկերության կողմից պատրաստված զեկույցում նշվում է, որ ընկերության մի քանի պաշտոնյա, այդ թվում նախկին գլխավոր գործադիր տնօրեն Ռաջեշ Միշրան, համաձայնության են եկել Նյու Դելիի մանրածախ վաճառողների հետ՝ խախտելով օրենքը: Հնդկաստանի ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի գործակալությունը 2023 թվականի հունվարին մեղադրել է Pernod Ricard India-ին փողերի լվացման մեջ՝ կասկածելով 24 միլիոն դոլարի կորպորատիվ երաշխիքներով մանրածախ առևտրականներին ֆինանսավորելու մեջ:
Ընկերությունը Նյու Դելիում նաև լոբբինգ է արել 2021 թվականի օրենքի օգտին, որը թույլ էր տալիս մասնավոր մանրածախ առևտրականներին տնօրինել ալկոհոլային խմիչքների խանութներ: Զեկույցում նշվում է, որ այս երաշխիքները կարող էին օգտագործվել շուկայական մասնաբաժինը վերահսկելու համար, և ակնարկվում է դավադրություն ոլորտի խաղացողների միջև:
Հետաքննության պատճառով PRI ապրանքանիշերի վաճառքն արգելվել է Նյու Դելիում։
Զեկույցում առաջարկվում է Միշրային պաշտոնանկ անել, սակայն դատական գործընթացների ժամանակ խորհուրդ չի տրվել դադարեցնել նրա զբաղվածությունը։ Միշրան այժմ Մալայզիայում է՝ Pernod-ի ղեկավարներից մեկն է։
Մեղավորների համար Հնդկաստանի օրենքը նախատեսում է տուգանք և մինչև յոթ տարի ազատազրկում։ Ըստ PRI-ի աուդիտորի՝ KPMG India-ի, քաղաքացիական պատասխանատվությունը մոտ 67 միլիոն դոլար է: