Ժամանց

Nestlé-ն պատրաստվում է վերանայել գնային քաղաքականությունը

Քաղցրավենիք արտադրող հայտնի Nestle ընկերության նախագահ Փոլ Բուլկեն հայտարարել է, որ ընկերությունը պատրաստվում է վերանայել իր գները՝ սպառողների համար ավելի մատչելի դարձնելով արտադրանքը:

Նա նշել է, որ վերջին տարիներին գների կտրուկ բարձրացումը, որը տեղի ունեցավ COVID-19 համաճարակի և նախկին գործադիր տնօրեն Մարկ Շնայդերի կառավարման ժամանակաշրջանում, բացասաբար է անդրադարձել ընկերության վաճառքի ծավալների վրա:

Բուլկեն ընդգծել է, որ Շնայդերի կառավարման շրջանում ընկերությունը զգալիորեն կրճատել է մարքեթինգի և գովազդի բյուջեն, ինչպես նաև նվազեցրել է նորարարական ծրագրերում ներդրումները: Այս քաղաքականությունը հանգեցրել է վաճառքի աճի դանդաղեցմանը:

Սեպտեմբերին Շնայդերին փոխարինած նոր տնօրեն Լորան Ֆրեքսը խոստացել է էական փոփոխություններ իրականացնել՝ ուղղված ընկերության արդյունավետության բարձրացմանը և սպառողների հետաքրքրության վերականգնմանը: Բուլկեն նաև նշել է, որ ընկերությունը պետք է վերադառնա իր նախկին գնային քաղաքականությանը՝ ապահովելով, որ սպառողները շարունակեն գնել Nestle-ի արտադրանքը: