Մոդել և America's Next Top Model-ի մասնակից Ջեն Էննը լուրջ մեղադրանք է ներկայացրել սկանդալներով հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ, հայտնում է People-ը։
Նոյեմբերի 22-ին ներկայացված իր հայցում նա պնդել է, որ իր նկատմամբ սեռական ոտնձգություն է կատարվել 2010 թվականին «In for the Kill» տեսահոլովակի նկարահանման ժամանակ:
Մոդելի խոսքով՝ ինքը նկարահանվում էր որպես երկրորդ պլանի դերասանուհի և կրել էր միայն բարակ ներքնազգեստ։ Ջեննը պնդում է, որ նկարահանման հրապարակում Ուեսթը մատնացույց է արել նրան և ասել, որ ցանկանում է «այդ ասիացի աղջկան»: Ռեփերը հրամայել է բոլորին լքել տարածքը, որից հետո, ինչպես նշված է հայցում, սկսել է խեղդել մոդելին, մատներով օրալ սեքսի նմանակել և նկարահանել այն։
Ջեն Էննը դատարանի միջոցով պահանջում է փոխհատուցում և բարոյական վնաս:
Մինչ այժմ Քանյե Ուեսթը և նրա ներկայացուցիչները չեն մեկնաբանել իրավիճակը։ Universal Music Group-ը նույնպես ձեռնպահ է մնում հայտարարություններից։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ երկու տարի չանցած ամուսնությունից հետո Քանյե Ուեսթը և Բիանկա Սենսորին որոշել են բաժանվել։