Ժամանց

Ջոկովիչը ներկայացրել է Hublot-ի «լյուքս» դասի ժամացույցները (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող, աշխարհի 7-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը ներկայացրել է Hublot-ի «լյուքս» դասի ժամացույցների նոր հավաքածուն:

Ջոկովիչը Hublot-ի դեսպան Է դարձել 2021 թվականին։ Թենիսիստը հաճախ հայտնվում է հասարակության մեջ՝ կրելով շվեյցարական արտադրողի ժամացույցները:

«Նովակ Ջոկովիչի ռակետներն ու մարզաշապիկները վերածվում են բացառիկ ժամացույցի, որը երկրորդ կյանք է ստանում որպես յուրահատուկ թալիսման»,- ասվում է Hublot-ի պաշտոնական կայքում արված հրապարակման մեջ։ 

«Hublot-ի հետ այս հատուկ ժամացույցի ստեղծման համագործակցությունը ինձ համար անհավանական փորձ էր»,- ասել է Ջոկովիչը։