Meta Platforms-ը (META.O) հայտարարել է, որ համաձայն չէ Հնդկաստանի մրցակցության վերահսկման մարմնի (CCI) որոշման հետ, որով սահմանափակումներ են նախատեսված WhatsApp-ի և Meta-ի այլ ծրագրերի միջև տվյալների փոխանակման հարցում։
Նախորդ շաբաթ CCI-ն WhatsApp-ին պարտադրեց հինգ տարի ժամկետով արգելել իր օգտատերերի տվյալները Meta-ի այլ ծառայությունների հետ կիսելը և 25.4 միլիոն դոլար տուգանք կիրառեց ԱՄՆ տեխնոլոգիական ընկերության նկատմամբ։
CCI-ն հետաքննություն է սկսել WhatsApp-ի 2021թ. գաղտնիության քաղաքականության դեմ, որ թույլ է տալիս տվյալների փոխանակում Meta-ի միջև։ Տեղի ունեցածը լայնածավալ քննադատության պատճառ է դարձել ամբողջ աշխարհում:
Meta-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ 2021թ. թարմացումը չի փոխել օգտատերերի անձնական հաղորդագրությունների գաղտնիությունը, և հաշիվները չեն ջնջվելու, կամ WhatsApp-ի ծառայության ֆունկցիաները չեն կորչելու այս թարմացման պատճառով: