Ժամանց

Հայտնաբերվել են արիստոկրատ կանանց զարդեր

Ղրիմի Բախչիսարայի շրջանի Մանգուպ քաղաքի ամենամեծ գերեզմանատանը հայտնաբերվել են 5-6-րդ դարերի ոսկյա և արծաթյա կանացի զարդեր, որոնք պատկանել են արիստոկրատների։ Զարդերի թվում են ոսկե ականջօղեր, ֆիբուլներ և կոշիկի ճարմանդներ։ Դրանք պատկանել են Մանգուպի արքայական խմբից մեծահարուստ կնոջ։

Հնագետները նշել են, որ գտնված զարդերը հազվագյուտ են։ 

Հետազոտողները նկատել են, որ հայտնաբերված իրերը լավ են պահպանվել։ Փշրվել են միայն ոսկե ականջօղերը, թեև մեկ ականջօղն ամբողջությամբ վերականգնվել է։

«Ինչ վերաբերում է կախազարդերին, դրանցից մեկը արծաթից է, վերևի և ներքևի մասերում տեսնում ենք վերանորոգման հետքեր։ Հայտնաբերել ենք նաև ձուլածո արծաթե բրոշներ, որոնք ծածկված են ոսկե թիթեղով, վերին մասում փոքրիկ զարդանախշով, եռանկյունաձև և կլոր կարմիր քարով ներդիրներով, հնարավոր է՝ նռնաքարից կամ կարնելիից են»,- նշել են հնագետները։