Ժամանց

Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսը նշել են ամուսնության 7-ամյակը

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող, աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը ամուսնու՝ Ալեքսիս Օհանյանի հետ ընտանեկան միջոցառում է կազմակերպել ամուսնության տարեդարձի կապակցությամբ:

«7 տարին այնքան արագ անցավ... Ալեքսիս, դու մեր աղջիկների լավագույն հայրն ես: Շնորհակալություն այս օրն առանձնահատուկ դարձնելու համար», - գրել է Ուիլյամսն իր էջում։

Հիշեցնենք, որ 2023 թվականի օգոստոսի վերջին Սերենան երկրորդ անգամ մայր դարձավ։ Թենիսիստուհին և նրա ամուսինը՝ Ալեքսիս Օհանյանը, իրենց երկրորդ դստերն անվանել են Ադիրա Ռիվեր։ Սերենայի առաջին դստեր անունը Օլիմպիա է։

Իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Ուիլյամս-կրտսերը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում հաղթել է 367 հանդիպում, ինչը ռեկորդ է կանանց թենիսի համար: