Դերասանուհի, հաղորդավար Զառա Արամյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է սրտի հետ կապված խնդիրներին և առողջական վիճակին:
«Հետո բողոքում են, որ բոլորը չարացած են, պատեհ անպատեհ վիրավորում են, չարախոսում... չկամ են ու անաստված...
Եկեք իմ էջ, կարդացեք բոլոր մեկնաբանությունները, տեսեք ինչ է կատարվում...
Այստեղ Աստված կա, կա սեր, կա բարություն, ջերմություն...
Լավագույնները այստեղ են... իմ էջում և ընկերները, և ծանոթ անծանոթները, բոլորը ամենալավն են:
Ես դուրս եմ եկել սուր վիճակից... Իհարկե լուրջ խնդիրը կա և լինելու է միշտ... պետք է սովորեմ ապրել այլևս այսպես...Ապրել, նկարահանվել, ձեզ էլի ուրախացնել, զբաղվել ակտիվ մշակութային կյանքով ու...շատ հեռուն չպլանավորել...
Այն, որ դուրս եկա շատ բարդ իրավիճակից, դա նաև ձեր աղոթքների շնորհիվ է
Տիրոջ, հավատքի ուժը անքննելի է
Սիրտս այնքան մեծ է, որ բոլորդ մեջը կտեղավորվեք...Գրկում ու համբուրում եմ հատ առ հատ բոլորիդ»,- գրել է Արամյանը: