Նախօրեին տեղի է ունեցել «Միսս Տիեզերք 2024», որի հաղթող է ճանաչվել Դանիայի ներկայացուցիչը՝ մոդել Վիկտորյա Կյաերը, հայտնում է Telemundo հեռուստաալիքի կայքը։
Մրցույթն անցկացվում է Մեքսիկայում։
«Վիկտորիա Կյաերը նոր Միսս Տիեզերքն է»,- ասվում է հրապարակման մեջ։
Հեռուստաալիքի տվյալներով՝ մի քանի օր առաջ նոր Միսս Տիեզերքը դարձավ 21 տարեկան։ Նա ծնվել է Հյուսիսային Դանիայի Գրիբսկովում, բայց այժմ ապրում է Կոպենհագենում։ Նա ավարտել է բիզնեսի և մարքեթինգի որակավորումը և աշխատել ոսկերչության ոլորտում՝ մասնագիտանալով ադամանդի վաճառքի ոլորտում: