Երգիչ Գրիգորի Լեպսը StarHit-ի հետ զրույցում խոստովանել է, որ ծրագրում է ամուսնանալ 18-ամյա Ավրորա Կիբայի հետ 2025 թվականի ամռանը։
«Հուսով եմ, որ մինչ այդ չեմ քանդվի», - կատակել է երգիչը:
Լեպսը նշել է, որ փորձում է պաշտպանել իր երիտասարդ ընկերուհու շահերը։ Արտիստը վստահ է, որ ինքը հետաքրքիր է ցանկացած տարիքի մարդկանց համար։
Գրիգորի Լեպսը 18-ամյա Ավրորա Կիբային իբրև իր ընկերուհու ներկայացրեց այս տարվա սեպտեմբեր ամսին։
Լեպսը խոստովանել է, որ պատրաստ է «նույնիսկ վաղը» օրինականացնել հարաբերությունները Կիբայի հետ։ Նա նաև վստահություն է հայտնել, որ Ավրորան իր համար երեխաներ է ունենալու։
Երգիչը չի թաքցրել, որ տարիքային մեծ տարբերության պատճառով ոչ միայն երկրպագուները, այլեւ ընկերները ցնցված են եղել սիրելիի ընտրությամբ։