Ժամանց

Հայտնաբերվել է նոր գիսաստղ

Ռուս աստղագետ Գենադի Բորիսովը Ղրիմում դիտարկումների ժամանակ հայտնաբերել է նոր գիսաստղ։ Այն ստացել է C/2024 V1 (Բորիսով) անվանումը. տեղեկությունը հաստատել է փոքր մոլորակների կենտրոնը։ 

«Նոյեմբերի 8-ի գիշերը Նաուչնիում (Ղրիմ) դիտարկումների ժամանակ հայտնաբերեցի նոր օբյեկտ, որը, կարծում եմ, աստերոիդ է։ Հաջորդական դիտումները և արված լուսանկարները ցույց տվեցին դրա ցրվածությունը և փոքր պոչը։ Տեղեկությունն ուղարկեցի փոքր մոլորակների կենտրոն, որտեղ պաշտոնապես հայտարարվեց նոր գիսաստղի հայտնաբերման մասին»,- հայտնել է Բորիսովը։

Գիսաստղը Արեգակին ամենամոտ գտնվող պերիհելիումի կետը կանցնի 2025թ․ ապրիլի 4-ին՝ մոտ 2,3 աստղագիտական ​​միավոր հեռավորության վրա:

Ըստ նախնական հաշվարկների՝ աստղագետի հայտնաբերած գիսաստղն ունի էլիպսաձեւ երկարավուն ուղեծիր, որի շրջանը գերազանցում է 3,7 հազար տարին։

Սա Բորիսովի հայտնաբերած 13-րդ գիսաստղն է։