Ժամանց

Թոմաս Մյուլլերը կնոջը մասնավոր ինքնաթիռ է նվիրել

Տարեսկզբին Լիզա Մյուլլերը Ինգոլշտադտի մոտակայքում գտնվող թռիչքային դպրոցում սկսել է վերապատրաստվել օդաչուի լիցենզիա ստանալու համար: Նա անցյալ տարվա սեպտեմբերին խոստովանել է, որ սիրում է թռիչքի ժամանակ ազատության զգացումը:

«Ես նման եմ Duracell փոքրիկ նապաստակի։ Ես միշտ պետք է ինչ-որ բան անեմ, ակտիվ լինեմ։ Ինքնաթիռի խցիկում կենտրոնացած նստելը հակառակն է։ Այնտեղ ես կարող եմ հիանալի հանգստանալ։ Դա օգտակար է գլխի համար», - ասել է «Բավարիայի» կիսապաշտպանի կինը։

Կնոջ հանդեպ սիրուց դրդված՝ Թոմաս Մյուլլերը որոշել է նրա համար մասնավոր ինքնաթիռ գնել։ Ընտրությունը կանգ է առել 2004 թվականի արտադրության Pilatus PC-12/45-ի վրա, որը հագեցած է ավտոպիլոտով և նավիգացիոն համակարգով։

Օդանավի այս մոդելը երկրորդային շուկայում գնահատվում է մոտ 2,4 մլն եվրո։