Ժամանց

Բրազիլուհին վիրահատել է 10 կիլոգրամանոց կրծքերը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Բրազիլացի 21-ամյա ուսանողուհի Թինա Մարկոնդեսը 10 կիլոգրամանոց կրծքի հյուսվածքի հեռացման վիրահատության է ենթարկվել։ Նրա կրծքի ծավալը վերջին ամիսներին սրընթաց աճում էր:

Աղջկա խոսքով՝ իր յուրաքանչյուր կուրծքը հասել էր մոտ հինգ կիլոգրամի, ինչը մեջքի, ուսերի և պարանոցի շրջանում ուժեղ ցավեր էր առաջացնում և սահմանափակում նրան առօրյա գործունեության մեջ:

Դիմելով բժշկական օգնության՝ Թինան խորհրդակցել է մամոլոգի հետ, որը թեստերից հետո բացառել է քաղցկեղի հավանականությունը: Պարզվել է, որ աղջիկը տառապում է հազվագյուտ հիվանդությամբ՝ գիգանտոմաստիայով։ Ավելի ուշ աղջիկը բարեգործական նվիրատվությունների միջոցով մոտ 8 հազար դոլար է հավաքել վիրահատությունն անելու համար:

Վիրահատությունից հետո աղջիկը կորցրել է զգայունությունը և կրծքով կերակրելու կարողությունը։