Ժամանց

Հայտնի է 2024-ի ամենասեքսուալ տղամարդու անունը. People

Ամերիկյան հայտնի People ամսագիրը հրապարակել է 2024 թվականի ամենասեքսուալ տղամարդու քվեարկության արդյունքները: Հաղթանակի հավակնորդների թվում են եղել տարբեր մասնագիտությունների տեր տղամարդիկ՝ երգիչները, հաղորդավարները, արտիստները, դերասններ։

Աշխարհի ամենասեքսուալ տղամարդու տիտղոսը բաժին է հասել 45-ամյա ամերիկացի դերասան և ռեժիսոր Ջոն Կրասինսկուն, որը հայտնի է «Գրասենյակը» սերիալում Ջիմ Գելպերտի դերով․ ասվում է People կայքում: Ամսագրի Instagram-ի էջում արդեն հայտնվել է նոր համարի շապիկի լուսանկարը, որում դերասանը պատկերված է նոր կոչումով։

«Ակնթարթորեն անջատվեցի։ Իրականում՝ զրո մտքեր. մտածում էի, որ գուցե ինձ հետ խաղում են։ Արդյո՞ք ես այսօր ճանաչվում եմ որպես ամենասեքսուալ տղամարդ: Դուք իսկապես բարձրացրիք նշաձողն ինձ համար», - տպավորություններով կիսվել է Կրասինսկին։

Ավելի քան 14 տարի արտիստն ամուսնացած է բրիտանացի դերասանուհի Էմիլի Բլանթի հետ։ Ամուսիններն ունեն երկու երեխա։