Ժամանց

Թրամփի մասին պատմող ֆիլմը Ռուսաստանում էկրան չի բարձրանա

Դոնալդ Թրամփի մասին պատմող «Աշակերտը. Թրամփի վերելքը» ֆիլմի պրեմիերան, որը պետք է կայանար Ռուսաստանում՝ նոյեմբերի 14-ին, չեղարկվել է։ Պատճառն այն է, որ ֆիլմը Ռուսաստանում լիցենզիա չի ստացել․ հայտնում է Arna-ի մամուլի ծառայությունը։

«Ֆիլմը չի թողարկվի Ռուսաստանում, քանի որ այն չի ստացել վկայագիր»,- ասվում է հայտարարության մեջ:

Ֆիլմի ցուցադրությունը հոկտեմբերի 24-ին հետաձգվել էր մինչև հոկտեմբերի 31-ը, ապա՝ նշանակվել նոյեմբերի 14-ին։

Ֆիլմն անդրադառնում է Թրամփի վաղ կյանքին և նրա հաջողության ճանապարհին։ Համաշխարհային պրեմիերան այս տարի կայացել է Կաննի կինոփառատոնում և արժանացել 8 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների։

Թրամփի դերը կատարել է Սեբաստիան Սթենը, նրա դաստիարակ Ռոյ Կոնինը՝ Ջերեմի Սթրոնգը, իսկ Թրամփի առաջին կնոջ դերը՝ Մարիա Բակալովան։

Ֆիլմի ռեժիսորն է Կաննի կինոփառատոնի հաղթող, իրանցի Ալի Աբասին: