Ժամանց

Իլոն Մասկը 70 միլիարդ դոլարով հարստացել է Թրամփի հաղթանակից հետո

Իլոն Մասկը 44 միլիարդ դոլար է ծախսել այժմ X անունով հայտնի Twitter-ը գնելու համար։ 130 միլիոն դոլար էլ նա ծախսել է նախագահ ընտրվելու հարցում Դոնալդ Թրամփին օգնելու համար:

Թրամփի ընտրվելուց հետո Մասկը 70 միլիարդ դոլարով ավելի է հարստացել:

Մասկի հարստության մեծ մասը Tesla-ում է, որի արժեթղթերն  ընտրություններից հետո չորս օրում աճել են մոտ 39%-ով։

Մասկի կարողությունը, ըստ Forbes-ի, աճել է մինչև 320 միլիարդ դոլար։ 90 միլիարդ դոլարով նա առաջ է անցնում Oracle-ի հիմնադիր Լարի Էլիսոնից՝ աշխարհի երկրորդ ամենահարուստ մարդուց: