Ժամանց

Փարիզը՝ ամենամատչելի քաղաք

Good to Go-ը՝ ճամփորդական ապահովագրության մասնագիտացված մատակարարը հրապարակել է, թե ամենահայտնի ճանապարհորդական ուղղություններից որոնք են լավագույնը տարեց կամ հաշմանդամ ճանապարհորդների համար։

Մատակարարը Փարիզն անվանել է Եվրոպայի ամենամատչելի քաղաքը։ Բարձր միավորներ հավաքելով՝ Փարիզը հայտնվել է որպես թիվ 1 ուղղություն, «Լույսերի քաղաքը դասվել է լավագույն քաղաքների հնգյակում բոլոր ցուցանիշներով՝ բացառությամբ հասարակական տրանսպորտի ձևերի և մատչելի տեսարժան վայրերի»:

Իտալական երեք քաղաք՝ Միլանը, Ֆլորենցիան և Վենետիկը, տեղ են գտել լավագույն ուղղությունների հնգյակում: Ֆլորենցիան նաև գրավել է առաջին տեղը  մատչելի տեսարժան վայրերով և մատչելի ռեստորաններով:

«Ֆլորենցիան և Վենետիկը հասարակական տրանսպորտի մատչելի ձևերով զբաղեցնում են ամենացածր քաղաքների շարքը, իսկ Լիսաբոնը ճանաչվել է երկրորդ ամենահասանելին: Թեև այն հայտնի է իր բլուրներով և իր սալաքար փողոցներով, Լիսաբոնը բարձր տեղ է զբաղեցրել տրանսպորտային տարբերակների, մատչելի մշակութային վայրերի և առողջապահական խնամքի համար»,- հայտնել է մատակարարը: 

Լավագույն 10-յակում են նաև Աթենքը, Ամստերդամը, Պրահան, Մյունխենը և Բեռլինը: