Ժամանց

Ջենիֆեր Լոպեսը հանրությանն է ներկայացել արքայադուստր Դիանայի կերպարով (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

Երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հանրությանը ներկայացել է արքայադուստր Դիանայի կերպարով, հայտնում է Rain-ը։

Լոնդոնում կայացած պրեմիերային 55-ամյա երգչուհին ներկայացել է Christian Dior ապրանքանիշի հագուստով։ Լոպեսը կրել է 60-ականների ոճով սպիտակ վերարկու՝ 4700 դոլար արժողությամբ, ինչպես նաև սև գլխարկ և գլադիատորական կոշիկներ։ Արտաքին տեսքը համալրվել է Dior-ից Chouchou պայուսակով, որը հետագայում վերանվանվել է արքայադուստր Դիանայի պատվին: