Ժամանց

ԱՄՆ-ում փորձարարական կապիկների զանգվածային փախուստ է գրանցվել

ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում փորձարարական կապիկները զանգվածային փախուստի են դիմել։ Այս մասին գրում է NBC News-ը՝ նշելով, որ խոսքը 43 կապիկի մասին է։

Ռեզուս պրիմատները փախել են Alpha Genesis ընկերությունից, որը տրամադրում է «ոչ մարդկային պրիմատների կենսաբանական հետազոտությունների ծառայություններ»․ ասվում է ընկերության կայքում:

Alpha Genesis-ից շրջանային ոստիկանությանը հայտնել են, որ կապիկները բաղկացած են երիտասարդ էգերի խմբից և չափազանց երիտասարդ են հիվանդություն կրելու համար։

Տեղադրվել են նաև թակարդներ, ոստիկանության աշխատակիցներն օգտագործում են ջերմային տեսախցիկներ՝ փորձելով որսալ կենդանիներին:

«Alpha Genesis»-ը ներկայումս հետևում է պրիմատներին և աշխատում է նրանց սննդով գայթակղելու ուղղությամբ․ հայտնել են ոստիկանությունից:

Հաղորդվում է, որ ընկերությունը կապիկների հետ աշխատում է կլինիկական փորձարկումներ իրականացնելու համար, ներառյալ՝ ուղեղի հիվանդությունների բուժումը։ Այն Միացյալ Նահանգներում կապիկների համար հատուկ մշակված ուսումնասիրության ամենամեծ և համապարփակ կենտրոններից մեկն է: