Բեյոնսեն թողարկել է «Bodyguard» նոր երգի երաժշտական տեսահոլովակը՝ կրկնօրինակելով Պամելա Անդերսոնի լեգենդար կերպարը: 43-ամյա երգչուհին կարմիր լողազգեստ է կրել. հենց այդպիսի լողազգեստ էր կրում «Մալիբուի փրկարարները» ֆիլմի հերոսուհի Սի Ջեյ Փարքերը:
Բեյոնսեի և Պամելա Անդերսոնի երկրպագուների համար տեսահոլովակի թողարկումը մեծ անակնկալ է եղել։ Ինքը՝ երգչուհին, բազմիցս ասել է, որ մեծ հարգանքով ու հիացմունքով է վերաբերվում դերասանուհուն։ Պամելան շատերի համար 90-ականների կինոյի խորհրդանիշն է, նույնիսկ՝ աստղային գործընկերների համար։
Անդերսոնը հիացմունքով է արձագանքել Բեյոնսեի կերպարանափոխությանը։ Նա շնորհակալություն է հայտնել երգչուհուն և մեկնաբանել Բեյոնսեի լուսանկարները՝ «Ես սիրում եմ քեզ»։