Ժամանց

91 տարեկանում մահացել է Քուինսի Ջոնսը

91 տարեկանում մահացել է երաժշտության լեգենդ, հայտնի կոմպոզիտոր Քուինսի Ջոնսը, ով հանգուցյալ պոպ երգիչ Մայքլ Ջեքսոնի պրոդյուսերն է եղել, աշխատել է Ֆրենկ Սինատրայի, Ուիլ Սմիթի և այլ աստղերի հետ։

«Մենք կիսվում ենք մեր հոր՝ Քուինսի Ջոնսի մահվան լուրով։ Սա անհավատալի կորուստ է մեր ընտանիքի համար․ նրա նմանը երբեք չի լինի»,-ասվում է ընտանիքի տարածած հաղորդագրության մեջ։

Քուինսի Ջոնսը 20-րդ դարի ամենաբազմակողմանի պոպ մշակութային գործիչն էր, առավել հայտնի է 1980-ականներին Մայքլ Ջեքսոնի համար Off the Wall, Thriller և Bad ալբոմների ստեղծմամբ, ինչը երգչին դարձրեց բոլոր ժամանակների ամենամեծ պոպ աստղը: Ջոնսը նաև երաժշտություն է ստեղծել Ֆրենկ Սինատրայի, Արետա Ֆրանկլինի, Դոննա Սամերի և այլ երգիչների համար։