Ժամանց

Մարգո Ռոբբին առաջին անգամ մայր է դարձել

Դերասանուհի Մարգո Ռոբբին առաջին անգամ մայր է դարձել. նա և ամուսինը՝ կինոպրոդյուսեր Թոմ Աքերլին, որդի են ունեցել:

Չնայած փոքրիկի անունն առայժմ գաղտնի են պահում, Daily Mail -ի աղբյուրները հայտնել են, որ զույգն արդեն երկու շաբաթ է՝ ուրախանում է առաջնեկի լույս աշխարհ գալով: Ծննդաբերությունն անցել է առանց բարդությունների, մայրն ու երեխան իրենց լավ են զգում։ 

Աքերլիին տեսել են խանութում՝ տակդիրներ և փրփրուն գինի գնելիս, ինչը, հավանաբար, վկայում է ընտանեկան փոքրիկ տոնակատարության մասին: Այժմ զույգը սպասում է ծնողների ժամանմանը, որպեսզի նրանց ծանոթացնի թոռան հետ։ 

Հիշեցնենք, որ Մարգո Ռոբբին և Թոմ Աքերլին հանդիպում են 2013 թվականից և ամուսնացել 2016-ին։