Ժամանց

Քանյե Ուեսթը 1 միլիարդ դոլար արժողությամբ ֆիլմ է նկարահանել իր մասին

Ռեփեր Քանյե Ուեսթը վավերագրական ֆիլմ է նկարահանել սեփական կյանքի մասին՝ In Whose Name? («Հանուն ո՞ւմ») անվանումով: Այս մասին հայտնում է Variety-ն։

Նկարահանումները տեւել են վեց տարի։ Ֆիլմում կցուցադրվեն նախկինում չհրապարակված արխիվային կադրեր երաժշտի կյանքից։ Ֆիլմի անոնսը նախատեսվում է թողարկել նոյեմբերի 7-ին։

Լրագրողները հայտնում են, որ ֆիլմի ստեղծման համար Քանյեի հետ աշխատել է 18-ամյա ռեժիսոր Նիկոլաս Բալեստերոսը։ Ըստ Variety-ի, ֆիլմի բյուջեն կազմել է 1 միլիարդ դոլար:

Ֆիլմը կպատմի այն մասին, թե ինչպես է «Քանյեն դարձել ամերիկյան պատմության ամենահարուստ սևամորթը»: Վավերագրական ֆիլմն այժմ հետարտադրական փուլում է, ասվում է հրատարակության մեջ: