Louis Vuitton ապրանքանիշը վաճառքի է հանել շների համար նախատեսված տնակներ, որոնց մեկ հատն արժե 60 հազար եվրո։ Այս մասին հաղորդվում է բրենդի պաշտոնական կայքում։
Ապրանքանիշի ստեղծագործական տնօրեն Ֆարել Ուիլյամսը որոշել է Louis Vuitton-ի խորհրդանշական ճամպրուկը վերածել տնային կենդանիների համար նախատեսված տնակի։
Տնակը պատրաստված է կովի կաշվից, ունի շարժական դռնակ, պատուհան։