Ժամանց

Քարդաշյանը Հելոուինի նոր կերպարով ապշեցրել է իր երկրպագուներին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Քիմ Քարդաշյանն այս տարի խոշոր հայտ է ներկայացնում Հելոուինի թագուհու կոչման համար։

Ռեալիթի շոուների աստղը, որը հայտնի է իր համարձակ և փորձարարական ոճով, չի հիասթափեցրել իր կերպարով այս տարվա Հելոուինին։

Նա ապշեցրել է իր երկրպագուներին՝ վերածվելով ալբինո-ալիգատորի ու ցուցադրելով ցնցող զգեստ, որը մեծ աղմուկ է բարձրացրել երկրպագուների շրջանում:

Քարդաշյանն այս ամենը հրապարակել է Instagram-ի իր էջում՝ մակագրելով այն «Albino Alligator by @thealexisstone»:

Նրա ցնցող զգեստը ստեղծվել է նկարիչ Ալեքսիս Սթոունի կողմից, որը նախկինում մեծ աղմուկ էր բարձրացրել՝ անցյալ ամիս Փարիզում Balenciaga-ի ցուցադրության ժամանակ ներկայանալով Ջեք Նիքոլսոնի կերպարով: