Ժամանց

Հազարավոր իռլանդացիներ մասնակցել են Հելոուինի կեղծ փառատոնին

Հազարավոր իռլանդացիներ մասնակցել են Հելոուինի կեղծ փառատոնին

Հազարավոր մարդիկ են հավաքվել Դուբլինի փողոցներում՝ անհամբեր սպասելով Հելոուինի շքերթին, սակայն քաղաքի կենտրոնում շքերթն այդպես էլ չի կայացել:

Դուբլինի փողոցներ դուրս եկած հատուկ պատրաստված իռլանդացիները խաբվել են Պակիստանում տեղակայված կեղծ կայքից, որը հայտարարել էր փառատոնի մասին։ Լուրը արագորեն տարածվել է համացանցում:

My Spirit Halloween կայքը կեղծ տեղեկություններ է տեղադրել այն մասին, որ Macnas Halloween Parade-ը տեղի կունենա երեկոյան՝ 19։00-21։00-ը, և դրա նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերվել Google-ի նորությունների վարկանիշում:

Հազարավոր մարդիկ շարվել են Պարնել փողոցից դեպի Քրայսթչերչի տաճար տանող երթուղու երկայնքով և որոշ ժամանակ անց հասկացել, որ լուրը կեղծ էր։

«Խնդրում եմ՝ ընդունեք ի գիտություն, որ, ի հեճուկս համացանցում տարածվող տեղեկատվության, Հելոուինի պատվին շքերթ չի նախատեսվում Դուբլինի կենտրոնում»,- նման հաղորդագրություն է տարածել իռլանդական ոստիկանությունը՝ փորձելով ցրել հավաքվածներին:


«Առեղծվածային շքերթի» մասնակիցները հեգնանքով են ընդունել այդ չարաճճի լուրը և համակարծիք են եղել, որ «Դուբլինի քաղաքային խորհուրդը պետք է այն կազմակերպի հաջորդ տարի»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական