Washington Post թերթի սեփականատեր, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը ճգնաժամային իրավիճակի առաջ է կանգնել այն բանից հետո, երբ ավելի քան 200 հազար ընթերցող հրաժարվել է բաժանորդագրվել ազդեցիկ պարբերականին: Պատճառն այն է, որ Բեզոսը որոշել է, որ իր թերթն այլևս չի աջակցի նախագահի թեկնածուներից որևէ մեկին:
Անցած ուրբաթ WP-ն հայտարարել էր, որ այլևս հանդես չի գա ի պաշտպանություն ԱՄՆ նախագահի պաշտոնի հավակնորդների․ գրում է BBC-ն։Հրատարակությունը 1970 թվականից ավանդաբար աջակցում էր Դեմոկրատական կուսակցության թեկնածուներին։
WP-ի խմբագրության աղբյուրների տեղեկություններով՝ հրատարակությունը նյութ է պատրաստել՝ ի պաշտպանություն Քամալա Հարիսի, որն այժմ չի հրապարակվի:
Բեզոսի որոշումը դժգոհություն է առաջացրել խմբագրության ներսում և բաժանորդների շրջանում, որոնցից մի քանիսը հավատարիմ են մնացել թերթին ավելի քան 50 տարի: WP-ի գլխավոր տնօրեն Ուիլյամ Լյուիսը թերթի իր սյունակում գրել է, որ ղեկավարության որոշումը թելադրված է ընտրողների ընտրության վրա չազդելու ցանկությամբ։
Սակայն աշխատակիցների շահերը ներկայացնող կառույցում հայտարարել են, որ խորապես մտահոգված են և բուն քայլով, և գլխավոր տնօրենի հայտարարությամբ: