Ժամանց

Որ երկրներում են տուրիստները նախատեսածից շատ կամ քիչ ծախսում. (ՑԱՆԿ)

Զբոսաշրջիկների մեծ մասի ճանապարհորդության բյուջեն սովորաբար սահմանափակվում է որոշակի գումարով, որը նրանք կարող են իրենց թույլ տալ ծախսել արձակուրդի կամ ճամփորդության ժամանակ: Այնուամենայնիվ, որոշ երկրներում ճամփորդական բյուջեն գերազանցելու ռիսկը շատ ավելի մեծ է:

Good Travel Management տուրիստական ընկերության թարմ ուսումնասիրությունը պարզել է, որ ամենից հաճախ բրիտանացի զբոսաշրջիկները արձակուրդում ավելի շատ գումար են ծախսում, քան նախատեսվում էր այցելելով Ֆինլանդիա՝ բյուջեից օրական 45 ֆունտ ստեռլինգով (մոտ 54 եվրո): Մասնավորապես, խոսքը սննդի, խմիչքի և տրանսպորտի ծախսերի մասին է։

Նշվում է, որ այս երկիրը հայտնի է իր գեղեցիկ բնապատկերներով և կյանքի բարձր որակով, սակայն նաև ունի կյանքի բարձր արժեք ունեցող երկրի համբավ: Օրինակ, ըստ Եվրահանձնաժողովի տվյալների, Ֆինլանդիայում ալկոհոլի գները 102% - ով բարձր են ԵՄ միջինից:

Վարկանիշի երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Մեքսիկան, որտեղ զբոսաշրջիկները նախատեսվածից միջինը 39 ֆունտ ստեռլինգով (մոտ 47 եվրո) ավելի են ծախսում, իսկ երրորդ հորիզոնականը բաժին է հասել Եգիպտոսին՝ օրական միջին գերավճարով՝ 36 ֆունտ ստեռլինգ (մոտ 43 եվրո):


10 երկրներ, որտեղ զբոսաշրջիկները ծախսում են սպասվածից ավելի շատ է

  1. Ֆինլանդիա
  2. Մեքսիկա
  3. Եգիպտոս
  4. Նորվեգիա
  5. Ճապոնիա
  6. Թունիս
  7. Մարոկկո
  8. Ավստրիա
  9. Չեխիա
  10. Թաիլանդ

Կան նաև երկրներ, որտեղ զբոսաշրջիկներն ավելի քիչ են ծախսում, քան նախատեսում էին: Այսպես, Բարբադոսում զբոսաշրջիկները օրական միջինը 76 ֆունտ ստեռլինգով (մոտ 91 եվրո) ավելի քիչ են ծախսում, քան նախատեսված էր, Հոնկոնգում՝ 66 ֆունտ ստեռլինգով (մոտ 79 եվրո), իսկ Լյուքսեմբուրգում՝ 60 ֆունտ ստեռլինգով (մոտ 72 եվրո):

10 երկիր, որտեղ ճանապարհորդները սպասվածից քիչ են ծախսում

  1. Բարբադոս
  2. Հոնգ կոնգ
  3. Լյուքսեմբուրգ
  4. Ավստրալիա
  5. Նոր Զելանդիա
  6. Ջամայկա
  7. Սլովակիա
  8. Դանիա
  9. Կանադա
  10. ԱՄՆ