Փարիզում այսօր կմեկնարկի դերասան Ժերար Դեպարդյեի դեմ առաջին դատական գործընթացը. նրան մեղադրում են սեռական ոտնձգությունների մեջ։
Հայտնի դերասան Ժերար Դեպարդիեին մեղադրում են 2021 թվականին Les Volets Verts («Կանաչ փեղկեր») ֆիլմի նկարահանումների ժամանակ երկու կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ։
Դեկորատորն ու ռեժիսորի ասիստենտուհին Դեպարդիեին մեղադրել են 2024 թվականի փետրվարին սեռական ոտնձգությունների և սեքսիստական վիրավորանքների մեջ։ Դերասանի փաստաբան Ժերեմի Ասուսը հայտարարել է, որ Դեպարդիեն անձամբ է ներկայանալու այսօրվա նիստին:
«Վկաներն ու ապացույցները, որոնք նա կներկայացնի, ցույց կտան, որ նրա դեմ միայն կեղծ մեղադրանքներ են։ Հայցվորների հետապնդած նպատակը հենց նոր բացահայտվեց փոխհատուցման պահանջներում՝ հարստանալ 6-30 հզ. եվրոյի չափով», - հավելել է փաստաբանը։
Ականատեսների խոսքով՝ Դեպարդյեն նկարահանման հրապարակում համբուրել է կանանց և բռնել նրանց կրծքից, բայց միայն այն կանանց, որոնք իր ենթակայության տակ են եղել:
Ֆրանսիական որոշ հեռուստաալիքներ արդեն հրաժարվել են հեռարձակել Ժերար Դեպարդիեի մասնակցությամբ ֆիլմերը: Բացի այդ, Փարիզի Գրեվեն թանգարանում ապամոնտաժել են նրա մոմե արձանը, ինչպես նաև դերասանին զրկել են Պատվո լեգեոնի շքանշանից:
Կինոքննադատների կարծիքով՝ «Կանաչ փեղկեր» ֆիլմը վերջինը կլինի Դեպարդիեի երկար ֆիլմագրության մեջ։ Սեռական ոտնձգությունների մասին հոդվածով նրան սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում։
Ընդհանուր առմամբ, Ժերար Դեպարդյեի դեմ հինգ դատական հայց է քննվում։ 21 կին հայտարարել է նրա կողմից ոտնձգությունների մասին։