Ժամանց

Արքայազն Հարրին շրջանցել է Բեքհեմին

Արքայազն Հարրին աշխարհի ամենագրավիչ տղամարդկանց վարկանիշում առաջ է անցել Բեքհեմից։

Բրիտանական թագավորական ընտանիքի անդամը ամենագրավիչ տղամարդկանց ցուցակում զբաղեցրել է 25-րդ տեղը՝ հետ թողնելով նույնիսկ սպորտի և կինոյի աստղերին:
Արքայազնն ընդգրկվել է վերջին 60 տարվա «ամենասեքսուալ» տղամարդկանց ցուցակում՝ ըստ Harper's Bazaar պարբերականի:

Նախքան Մեգան Մարքլի հետ ամուսնանալը Հարրին ամենացանկալի ամուսիներից մեկն էր համարվում, ուստի նրա հայտնվելը վարկանիշում անակնկալ չէր: Նրա կողքին 28-րդ հորիզոնականում է հայտնվել դերասան Օռլանդո Բլումը, իսկ Դեվիդ Բեքհեմը զբաղեցրել է 39-րդ հորիզոնականը:

Վարկանիշի առաջին տեղը ետմահու ստացել է դերասան Ջեյմս Դինը, որը սեքս-խորհրդանիշ է մնացել նույնիսկ 1955թ․ իր ողբերգական մահից հետո: