Ջոն Թերին շնորհավորել է Ռոման Աբրամովիչին ծննդյան օրվա կապակցությամբ: Երեկ Չելսիի նախկին սեփականատերը դարձել է 58 տարեկան:
«Ծնունդդ շնորհավոր, շեֆ… համաշխարհային ֆուտբոլի լավագույն սեփականատեր: Շնորհակալություն ամեն ինչի համար»,- սոցցանցերում գրել է «Չելսիի» նախկին ավագը։
Ժոզե Մոուրինյոն, ով ավելի վաղ մարզել էր «ազնվականներին», միացել է Թերիի հրապարակման մեկնաբանություններում արված շնորհավորանքներին:
«Ծնունդդ շնորհավոր, շեֆ», - գրել է «Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչը: