Լիամ Նիսոնը դերասան է, որը հայտնի է մարտաֆիլմերում տարբեր կերպարների դերերով։
Նա նկարահանվել է եռամաս «Պատանդ» ֆիլմում, Քրիստոֆեր Նոլանի «Բեթմեն»-ում և այլ ֆիլմերում։ Վերջերս հարցազրույցում Լիամը հայտարարել է, որ չի պատրաստվում նկարահանվել մարտաֆիլմերում։
Դերասանի խոսքով՝ ինքն արդեն այն տարիքում չէ, որ կատարի բոլոր հնարքները, որոնք անհրաժեշտ են մարտաֆիլմերում։ Նիսոնը նախատեսում է դադարեցնել մարտաֆիլմերում նկարահանվելը մինչև 2025թ․ վերջ։
«Ես արդեն 72 տարեկան եմ... մի օր այն պետք է դադարի: Անհնար է խաբել հեռուստադիտողներին: Ես չեմ ուզում, որ Մարկը փոխարինի ինձ մարտական տեսարաններում»,- ասել է Լիամ Նիսոնը