Ժամանց

«Lonely Planet»-ը Հայաստանը ճանաչել է զբոսաշրջային լավագույն ուղղություններից մեկ

Աշխարհի առաջատար զբոսաշրջային լրատվամիջոցներից՝ «Lonely Planet»-ը, «Լավագույն ճանապարհորդություն 2025» թողարկման մեջ ճանաչել է Հայաստանը զբոսաշրջային լավագույն ուղղություններից մեկը։

Այս ճանաչումը վկայում է այն բացառիկ հմայքի և հյուրընկալության մասին, որն առաջարկում է Հայաստանն իր տպավորիչ բնապատկերներով, կենսունակ մշակույթով և անմոռանալի փորձառություններով:

«Մեզ համար պատիվ է «Lonely Planet»-ի կողմից ճանաչվել 2025 թվականի պարտադիր այցելության ուղղություններից մեկը։ Այս ճանաչումը ընդգծում է այն եզակի հմայքը, պատմությունը և հյուրընկալությունը, որոնք առանձնահատուկ են դարձնում Հայաստանը: Անկախ նրանից, դա մեր աշխույժ քաղաքներն են, գեղատեսիլ գյուղերը, թե տեղական ավանդույթները, Հայաստանը յուրաքանչյուր ճանապարհորդի համար կարող է դառնալ յուրօրինակ բացահայտում»,-  ​​ասել է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի ղեկավարի պաշտոնակատար Սուսաննա Հակոբյանը