Ամերիկացի հայտնի ռեփեր, պրոդյուսեր P.Diddy-ին (Շոն Քոմս) նոր 6 մեղադրանք է առաջադրվել սեռական բռնության վերաբերյալ. հաղորդում է CNN-ը՝ մանրամասնելով, որ մեղադրողներից մեկի պնդմամբ՝ իր դեմ կատարված բռնության ժամանակ ինքը 13 տարեկան է եղել, ինչպես նաև եղել է թմրանյութերի ազդեցության տակ:
Հայցվորներից երեքը կանայք են, երեքը՝ տղամարդ: Բոլորը, բացի մեկից, պնդում են, որ աստղն իրենց թմրանյութ է տվել։
P.Diddy-ի փաստաբանները պնդում են, որ դատարանում ճշմարտությունը կհաղթի, քանի որ նա սեռական ոտնձգություն չի կատարել որևէ մեկի նկատմամբ։