«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Սաուդյան Արաբիա կատարած ուղևորությունից լուսանկարներ է հրապարակել սոցիալական ցանցերի իր էջում:
«Ավազե «սաղավարտ», - հրապարակված լուսանկարները այսպես է մակագրել Ջոկովիչը։
Նախորդ շաբաթ Նովակ Ջոկովիչը մասնակցում Էր Ռիադում անցկացվող Six Kings Slam մրցաշարին: Նա զբաղեցրել է երրորդ տեղը՝ բրոնզի համար մրցախաղում հաղթելով իսպանացի Ռաֆայել Նադալին: Կիսաեզրափակիչում Ջոկովիչը պարտվել է աշխարհի առաջին ռակետ իտալացի Յանիկ Սիններին, որը հետագայում դարձել է մրցաշարի հաղթող։