Անջելինա Ջոլիի երկրպագուները անհանգստացած են դերասանուհու առողջությամբ այն բանից հետո, երբ նրա նոր լուսանկարները հայտնվել են համացանցում։ Մեկնաբանություններն ու լուսանկարները հրապարակվել են Daily Mail կայքում։
49-ամյա Անջելինա Ջոլիին պապարացիները բռնացրել են հոկտեմբերի 19-ին Լոնդոնում։ Դերասանուհին լուսանկարվել է Ham Yard հյուրանոցի մոտ։ Նա եղել է թափանցիկ սպիտակ բլուզով, որի վրայից հագել է մուգ մոխրագույն թիկնոց։ Դերասանուհին տեսքն ամբողջացրել է սև կիսաշրջազգեստով, կաշվե բարձրակրունկ կոշիկներով, ականջօղերով, ոսկե վզնոցով և մատանիով։
Daily Mail-ի ընթերցողները սկսել են գրել, որ դերասանուհին հիվանդ տեսք ունի։
«Ես չեմ փորձում կոպիտ լինել, բայց արդյո՞ք նա հիվանդ է: Թե՞ նա շատ ակտիվ նյութափոխանակություն ունի, ինչը դժվարացնում է նրա՝ քաշ և մկաններ հավաքելը։ Ես անկեղծորեն հուսով եմ, որ նա լավ է, քանի որ վերջին շրջանում նրա դեմքը իսկապես նիհար է երևում: Տխուր է, կարծես նա օգնության կարիք ունի»,- մեկնաբանություններում գրել են համացանցի օգտատերերը։