Ժամանց

Շեյքը հրապարակել է այն մթերքները, որոնք օգնում են իրեն շուտ վերականգնվել

Իրինա Շեյքն օրերս մասնակցել է Victoria's Secret նորաձևության շոուին։ «Հրեշտակի» դերին նախապատրաստվելը և շոուի շրջանակներում կոշտ կանոնները հոգնեցրել են մոդելին, սակայն նա երկար տարիներ օգտվում է լայֆհաքից, որն օգնում է նրան հավաքել իր մտքերը։

Շեյքը ցույց է տվել, թե ինչ է կերել շոուից հետո ուժերը վերականգնելու համար։ Թաթար սուպերմոդելը «թևերը» հանելուց հետո անմիջապես սկսել է ուտել: Այդ երեկո Իրինայի ընթրիքը բաղկացած է եղել ապխտած երշիկից, լավաշից, բիսկվիթային ռուլետից և շոկոլադից, որոնք եղել են ռուսական ծագման։

Աստղը մեկ անգամ չէ, որ խոստովանել է, որ նույնիսկ ԱՄՆ-ում երկար տարիներ ապրելուց հետո այդպես էլ չի կարողացել լիովին ընտելանալ տեղական սննդին։ Շեյքը «ռուսական խանութների» հաճախակի հյուրն է։